HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր անդամները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Մերուժան Տեր-Գուլանյանին և Նարա Շլեպչյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետը` վեց տարի), հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2011թ. փետրվարի 21-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ մինչ հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, քննելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 11 դիմումը, որոշում է կայացրել մրցույթի հաղթողների վերաբերյալ: Մրցութային հանձնաժողովը, ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, որոշել է հաղթող ճանաչել Մերուժան Տեր-Գուլանյանին և Նարա Շլեպչյանին` հիմք ընդունելով լրագրության ոլորտում և հատկապես հեռուստատեսությունում այդ թեկնածուների երկարամյա աշխատանքային փորձը, ինչպես նաև լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter