HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անթալիայում հայ պատանին հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Անթալիայում ավարտվել է ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի 1-ին օրը: Հաջող մասնակցեց 50 կգ քաշային կարգում հանդես եկող հրազդանցի Վահագն Հովսեփյանը, 4 գոտեմարտ անընդմեջ հաղթելուց հետո դուրս եկավ եզրափակիչ և մաքուր հաղթանակ տոնեց ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: Այս քաշային կարգում երկու 3-րդ տեղի մրցանակակիրները նույնպես ադրբեջանցիներ էին: «Այսպիսով, ձյուդոյի պատանիների գավաթի 1-ին օրը բարձրացվեց հայկական դրոշը և հնչեց մեր պետական օրհներգը»,- Անթալիայից փոխանցում է ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Մխիթարյանը: Աղջիկներից Քնարիկ Ստամբոլցյանը գրավել է 5-րդ մրցանակային տեղը: Վաղը գոտեմարտելու են 66, 73,  81,90 և +90 կգ քաշային կարգի ձյուդոիստները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter