HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին

Տարբեր խոսակցությունների ու շահարկումների առարկա դարձած այն հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, Ազատության հրապարակում մարտի 17–ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ չմոտեցավ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին, Լևոն Տեր–Պետրոսյանը օրաթերթի թղթակցին պատասխանել է. «Որովհետև դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին։ Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է։ Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների՝ բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաև՝ ծոմապահության ցուցադրականությունը։ Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել։ Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր Հայրերից մեկը՝ Հովհան Մանդակունին, դեռևս 5–րդ դարում ասել է հետևյալը. «Սատանան կործանում է թե ծոմապահին, թե նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, և մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ։ Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում և կործանում» («Մատենագիրք Հայոց» Ա, էջ 1170): Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ և համաշխարհային եկեղեցական մատենագրությունից։ Ինչևէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլև լիակատար զորակցություն կհայտնեի նրան»։ Կադրերի արտահոսք` դատական համակարգից Թերթի տեղեկություններով, այս տարվա սկզբին Հայաստանի դատական համակարգից, հիմնականում դատական դեպարտամենտից, կադրերի մեծ արտահոսք է սկսվել: Երիտասարդ իրավաբանները հերթով դիմում են գրում և դուրս գալիս աշխատանքից: Թերթի տեղեկություններով, դատական համակարգի աշխատակիցները մասնավոր զրույցներում նշում են, որ իրենք հույսները կորցրել են, թե այդ համակարգը երբևէ կարող է ուղղվել: Դատական համակարգից կադրերի արտահոսքի հիմնական պատճառն այն է, որ հատկապես վերջին երեք տարիներին այս համակարգում խրախուսվում և կադրային առաջընթաց են ունենում` հանուն պաշտոնի ցանկացած քայլի պատրաստ աշխատակիցները: Ազատման դիմում գրող աշխատակիցներն իրենց քայլը հիմնականում կարճ ձևակերպում են այսպես. «Համակարգը սպառել է իրեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter