Արմավիրում չեն թույլատրել նկարահանել ընտրությունների ընթացքը և դուրս են հրավիրել ընտրատեղամասից
2011թ. մարտի 20-ին տեղի ունեցող` Արմավիր քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովների մեծամասնությունը, առանց որևէ հիմնավոր պատճառաբանությունների, համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Մինասյանի վստահված անձանց չեն թույլատրում տեսանկարահանել ընտրությունների ընթացքը: Ավելին, խախտելով ընտրատեղամասում գտնվելու նրանց իրավունքը, դուրս են հրավիրում ընտրատեղամասից:
Վստահված անձինք որոշ ընտրական տեղամասերում (թիվ 21/01, թիվ 21/08, 21/13) պահանջել են, որպեսզի տեսանկարահանումը չթույլատրելու /տեղամասից դուրս հրավիրելու/ վերաբերյալ կազմվեն համապատասխան արձանագրություններ:
Խնդրի լուծման նպատակով Սևակ Մինասյանը պատրաստվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գործողություն¬ները բողոքարկել դատական կարգով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել