Գործը վերսկսել են և հանցագործներին ձերբակալել
Օրեր առաջ թերթը նկարագրել էր Գավառ քաղաքում տեղի ունեցած մի հանցագործություն` հրազենի կիրառմամբ և ծանր մարմնական վնասվածքով, ինչի արդյունքում հանցագործներին հովանավորել են և գործը փակել:
Դա, ըստ թերթի տեղեկությունների, կատարել է Գավառի ոստիկանապետ Մանվել Շահինյանը` ոստիկանության քրեական հետախուզության վարչության արդեն նախկին պետ Հովիկ Թամամյանի համաձայնությամբ:
Երեկ իմացանք, որ Թամամյանի պաշտոնաթողությունից հետո անհետացած հանցագործը` Արամ Մարտիրոսյանն ու իր եղբայրը, որ մտավախություն ունեին, թե գործը կվերսկսեն, ձերբակալվել են: Ավելին, նրանք բերդից «քսիֆ» են ուղարկել Գավառի ոստիկանապետին` պահանջելով, որ վերադարձնի այն 300 հազար դոլարը, որն իրենք վճարել են գործը փակելու համար: Սակայն գումարը, ըստ թերթին հասած տեղեկությունների, մի քանի տեղ է բաժանվել:
Ըստ նախնական տվյալների` ոստիկանության և դատախազության մի խումբ պատասխանատուների միջև:
Ի դեպ, երեկ Հովիկ Թամամյանին հրավիրել են ՀՔԾ` հարցաքննության: Նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել, սակայն քննիչների վերաբերմունքից դժվար չէ կռահել, որ այդ վտանգը միանգամայն ռեալ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել