HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Ժառանգություն» և ՀԱԿ. առաջնորդների տարբերությունը

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ այցելել է Ազատության հրապարակ: Նախ նա զրուցել է արդեն 5-րդ օրը շուրջօրյա հանրահավաքին մասնակցող քաղաքացիների հետ, նաև մոտեցել է Հայ ազգային կոնգերսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Նրանք մոտ 15 րոպե առանձին զրուցել են: Հովհաննիսյանն իր քայլը «քաղաքավարական» է որակել, իսկ այցի նպատակի մասին ասել է. «Սա մեզ բոլորին պատկանող հրապարակն է: Երբ որ ես այստեղ հացադուլի էի` 15 օր, դա իմ հրապարակը չէր, բոլորին է պատկանում: Ուստի` ես եկել եմ իմ համաքաղաքացիների հետ զրուցելու, զորակցելու»:

Հիշեցնենք, որ երբ Ր. Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հացադուլ էր անում, ՀԱԿ առաջնորդը, որի գլխավորությամբ Կոնգրեսը հրապարակում հանրահավաք էր անցկացնում, այդպես էլ չմոտեցավ Հովհաննիսյանին զորակցելու:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter