HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեռած հոգիներ» ՓԲԸ փայատերերը

Բանից պարզվում է` սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն, այնուամենայնիվ, պաշտոնանկ է արվել Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում: Այդ ստուգումների ընթացքում լայնամասշտաբ չարաշահումներ են հայտնաբերվել: «ՉԻ» - Այն, որ վաղուց մահացած հազարավոր մարդիկ կարող էին տարիներ շարունակ «թոշակ ստանալ» ` հասկանալի է, բայց հետաքրքիր է` ինչպես է պատահել, որ 1959թ. ծնված ինչ-որ մեկը 3 տարի շարունակ պատվովճարներ է ստացել որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից: Դեռ լավ է, որ ՀՀ օրենսդրությամբ Ավարայրի ճակատամարտի մասնակիցների համար պատվովճարներ նախատեսված չեն, այլապես բյոջեին հասցված վնասը շատ ավելի մեծ կլիներ: Ի դեպ, ըստ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի, այս տարվա կենսաթոշակների վճարման արդյունքում պարզվել է, որ 20650 հոգի պակաս է թոշակ ստացել: Այլ կերպ ասած` մոտ այդքան թոշակ պարզպես յուրացվում էր: Խոսքն, ի դեպ, ամսական 1 մլն դոլարից ավելի գումարի մասին է: Հետաքրքիր է` ովքե՞ր են եղել շահութաբեր այդ բիզնեսի փայատերերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter