
Արմավիրի քաղաքապետի ընտրությունների արդյունքների դեմ բողոքող արմավիրցիների և ոստիկանների միջև երեկ բախում է տեղի ունեցել: Արմավիրցիները «դեմ» են վերընտրված քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խղլաթյանին: Ի նշան բողոքի, երեկ ժամը 16:00-ից արմավիրցիները փակել են Արմավիր-Երևան մայրուղին` պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունները: Ոստիկանները քաշքշել են ցուցարարներին, բացել են մայրուղին:
Թերթի տեղեկություններով` բախման հետևանքով մի քանի մարդ բերման է ենթարկվել: Երեկ երեկոյան ժամը 20:00-ի դրությամբ այս մասին ՀՀ ոստիկանությունից դեռևս պարզաբանումներ չէին տալիս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել