HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Արցախը` Լոս Անջելեսում կայացած զբոսաշրջային միջոցառմանը

Մարտի 19-20-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Հայաստանն ու Արցախը երկրորդ անգամ մասնակցեցին ԱՄՆ արեւմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային միջոցառմանը` LA Times Travel & Adventure Show-ին: Տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր կազմակերպությունների ներկայացուցիչները LA Convention Center-ում ներկայացրին աշխարհի տարբեր անկյուններում գտնվող` հանգստի ու ճամփորդության լավագույն հանգստավայրերը: Երկու օրերի ընթացքումցուցահանդեսը դիտելու եկավ տասնյակ հազարավոր այցելու: Հայաստանն ու Արցախը ներկայացան միասնական տաղավարով: Հայկական տաղավարի մոտ այցելուների հարցերին պատասխանում էին Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած, նաեւ` տեղի հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները: Այցելուներին բաժանվում էին տեղեկատվական գրքույկներ: LA Times թերթի հրատարակիչ եւ գործադիր տնօրեն Էդի Հարթենսթայնը նշեց, որ, ինչպես անցած տարի, այս անգամ եւս հայկական տաղավարն աչքի է ընկնում գեղեցիկ նկարներով ու նյութերի բազմազանությամբ: Ցուցահանդեսի մշակութային մասում ելույթ ունեցան «Վարդան եւ Սիրանույշ Գեւորգյաններ» եւ «Զվարթնոց» պարային համույթների սաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter