HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության հրապարակը լիքն է ոստիկաններով (լրացված)

Այս պահին, չնայած ՀԱԿ-ի այսօր նախատեսված հանրահավաքը դեռ չի մեկնարկել, Ազատության հրապարակը և դրան հարակից փողոցները լիքն են ոստիկաններով: Նրանց թիվն ավելի մեծ է, քան սովորական քաղաքացիներինը:

Ազատության հրապարակում այս պահին մի խումբ երիտասարդներ բասկետբոլ են խաղում, տեղադրված է բասկետբոլի ցանց, սակայն հրապարակն առանձնապես մարդաշատ չէ, և այժմ քաղաքացիները շարժվում են դեպի Մատենադարան:

Այս պահին փակ է Մաշտոցի պողոտայի` Մատենադարանի ներքևի հատվածը: Հանրահավաքի մասնակիցները կանգնել են այդ հատվածում: Այժմ սաղավարտներ կրող ոստիկաններ են մոտենում այդ հատվածին և փորձում բացել այն:

Հրահանգ եղավ, և այս պահին ոստիկանները հետ են քաշվում: Նրանք մեկ կուտակվում են, մեկ հետ են քաշվում:

Մաշտոցի 52 շենքի` ԵՊՀ հյուրերի հանրակացարանի դիմաց, ոստիկանները շարք են կազմել: Այս պահին հանրահավաքի վայր են գալիս ոստիկանական նոր ուժեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter