HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԷԿ-ը կփակե՞ն

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախօրեին «Վլաստ» պարբերականին տված հարցազրույցում ասել էր, թե անհրաժեշտ է ստուգումներ անել Հայաստանի ատոմակայանում եւ անհրաժեշտության դեպքում փակել այն: Իր այս կարծիքը նա հիմնավորել էր Ճապոնիայի ատոմակայաններում տեղի ունեցած վթարով: Մեր էներգետիկների շրջանում այս հայտարարությունը բավական սուր է ընդունվել: Նրանց կարծիքով սա ռուսական իշխանությունների կողմից հղված մեսիջ է ՀԱԷԿ-ը փակելու մասին: Խնդիրն այն է, որ մոտ ժամանակներս կգործարկվի ռուսական ներդրումներով ավարտին հասցված 5-րդ բլոկը, որի արտադրած էլէներգիան սպառման շուկա չունի: Որպեսզի 5-րդ բլոկը աշխատի եւ եկամուտներ ապահովի ներդրողի համար, միակ սպառողը ՀՀ ներքին շուկան է, բայց այդ պահանջարկը այսօր լիովին բավարարված է: ՀԱԷԿ-ի` շահագործումից հանելու պայմաններում միայն հնարավոր կլինի ամբողջ հզորությամբ աշխատեցնել 5-րդ բոլկը, որտեղ էլէներգիան, սկայն, շատ ավելի թանկ է: Եթե այս կանխատեսումները ճիշտ են, ապա առաջիկայում պետք է սպասել, որ ՀԱԷԿ-ի անվտանգության շուրջ կրքեր կբորբոքվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter