HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Oգտվու՞մ են կյանքի բոլոր բարիքներից

Վերջին շրջանում աղմուկ հանած պատմություններից մեկը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի «Բենթլիի» պատմությունն էր. վերջինս անհայտ պայմաններում, անհայտ անձի կողմից նվեր էր ստացել այդ թանկարժեք մեքենան: Քանի որ Կճոյանի անձի հանդեպ նման հետաքրքրություն կա, մենք որոշեցինք տպագրել նրա մտերիմ ընկերներից մեկի պատմածը: Մի առիթով ընկերները նրանից հետաքրքրվել են հոգեւորականների ամուսնությունների, կանանց նկատմամբ վերաբերմունքի, կուսակրոնության ավանդույթի վերաբերյալ: Հայտնի հոգեւորականը  շատ օրիգինալ բացատրություն է տվել: Նա ասել է, որ, ճիշտ է, բարձրաստիճան հոգեւորականներին արգելված է ամուսնանալ, բայց ոչ Աստվածաշնչում, ոչ մյուս հոգեւոր գրքերում բառ անգամ չկա այն մասին, որ հոգեւարականը չպետք է սեռական հարաբերությունների մեջ մտնի կանանց հետ, չպետք է սիրի, ցանկանա ու տիրանա կնոջը: Նա հայտարարել է, որ կարող են տող առ տող կարդալ իր նշած գրականությունը եւ նման արգելք չեն հայտնաբերի, ուստի եւ ինքը, եւ մյուս հոգեւորականներն օգտվում են կյանքի բոլոր բարիքներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter