HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհներ Սյունիքում, Կոտայքում, Երեւանում

Մարտի 22-ին՝ժամը 15.32-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում՝ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել`16:00-ին: Այրվել է 3000 քմ մակերեսով  խոտածածկ տարածք: Նույն օրը՝ ժամը 23.06-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.45-ին, մարվել`23.55-ին: Այրվել է Վ.Թորոսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 50 քմ մակերեսով, այնտեղ պահեստավորված 35 հակ անասնակեր և 3 խմ փայտ: Մարտի 23-ին՝ ժամը 02.14-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռ.Մելիքյանի փողոցի թիվ 24 հասցեում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.52-ին, մարվել`03.52-ին: Այրվել է Գ.Դանիելյանին պատկանող այգու տարածքում կուտակված աղբը` 30 քմ մակերեսով, խորդանոցում պահեստավորված տնտեսական իրերը և խորդանոցի տանիքում տեղադրված  10 հատ մեղվի փեթակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter