HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրհեղեղ «Ատլանտիկում»

Մարտի 23-ին՝ ժամը  01.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի «Ատլանտիկ» պարային ակումբի տարածքում տեղի է ունեցել մայրուղային ջրատարի վթար, ինչի հետևանքով ջուրը ամբողջությամբ լցվում է ակումբի տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ քաղաքացիներ, առաջացել է խուճապ: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում պարզվել է, որ ակումբին կից մետրոպոլիտենի ստորգետնյա ջրերի և անձրևաջրերի ջրահեռացման խողովակից ջուրը լցվում է ակումբի տարածք: Մինչ փրկարարների կանչի վայր  հասնելը բոլոր քաղաքացիները դուրս են եկել ակումբի տարածքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter