Կողոպտիչները փախել են
Մարտի 23-ին` ժամը 01.10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ 53-ամյա Վանիկ Պ.-ի տան վրա ավազակային հարձակում է կատարվել: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ժամը 01.00-ի սահմաններում դիմակավորված երկու անձինք պատուհանի ապակին կոտրելով՝ մտել են տուն և ինքնաձիգի ու դանակի սպառնալիքով իրենից գումար պահանջել, սակայն իր կողմից դիմադրության հանդիպելով՝ նրանցից մեկն ինքնաձիգով հարվածել է իր գլխին ու պատճառել վնասվածք, ապա, ոչինչ չգողանալով, դիմել են փախուստի:Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` ավազակություն, հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել