HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • Ով է այն տղամարդը, որ կարող է փրկել Տաթեւը
Նման հարցադրումն առաջանում է այն ժամանակ, երբ չեն գործում պետական ինստիտուտները: Այդ ինստիտուներից յուրաքանչյուրում մտածում են միայն փող «փախցնելու» եւ սեփական բիզնեսն «առաջ բրդելու» մասին: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
  • Կճոյանի զենքը չհրկիզվող պահարանում է
  • Օրենքով արգելված է, բայց գովազդվում է
«Մենք հաստատ չենք ուզել այդ տեսականին գովազդել: Մենք ինքներս շատ լավ հասկանում ենք, որ մայրական կաթին ոչինչ չի փոխարինում: Ուղղակի «Հիփը» շատ մեծ տեսականի ունի, ձեր ասածը կազմում է ընդամենը մի փոքր մասնիկը: Դրա համար գուցե վրիպել ենք այդ պահը»,- ասում է «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահրամ Կիրակոսյանը: (Հեղինակ` Սոնա Ավագյան)
  • Գնում կատարելու դեպքում նվիրատվություն անելը գործոն չի դիտարկվում
Մանրաձուկը ձեռք է բերվել թե ուղղակի գնման, թե մրցույթի միջոցով: Մասնավորապես` «Գոս» ՓԲԸ-ն իր բոլոր 3 մատակարարումներն արել է մրցույթներում հաղթելուց հետո, իսկ «Սեւանի ձկնաբուծական գործարան» ԲԲԸ-ից եւ «Բեգաս Ֆիշ» ՍՊԸ-ից 1-ական անգամ մանրաձուկ է ձեռք բերվել ուղղակի գնման միջոցով: «Յունիֆիշ» ՍՊԸ-ն 4 անգամ մրցույթ է շահել, 2 անգամ էլ նրանից ուղղակի գնում է կատարվել, իսկ «Արեւաձուկ» ՍՊԸ-ն 5-ական անգամ մրցույթով եւ ուղղակի վաճառքով է մատակարարել: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
  • Կտեղափոխվեն եղեւնինե՞րը
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական խտությունը 2010 թ.-ի նորման գերազանցել է 2-2,5 անգամ: Գյումրին փաստորեն ավելի փոշոտ է, քան ցեմենտի գործարան ունեցող Հրազդանը: Փոշոտվածության աստիճանով  Գյումրին զիջում է միայն Արարատ քաղաքին: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • Ինքնագրաքննությո՞ւն, թե՞ պատասխանատու մամուլ
Զրպարտության համար նախատեսված քրեական նորմերի ապաքրեականացումը Եվրոպական միության ավելի քան տասը տարվա պահանջն էր, քանի որ խոսքի ազատության դրսեւորման կապակցությամբ քրեական պատասխանատվությունը միջազգային ժողովրդավարական չափանիշներով անհամաչափ խիստ պատասխանատվություն է համարվում: (Հեղինակ` Սառա Պետրոսյան)
  • Գյուղապետարանի համար ձեռք բերված շենքում խանութ են աշխատեցնում
Լոռու մարզի 254 բնակիչ ունեցող Արդվի գյուղի գյուղապետարանը 1992թ.-ից տեղավորված է տնակում: Տնակի ապակիները այսօր գրեթե ամբողջությամբ ջարդված են: Գյուղապետարանի գլխին ծածանվում է ՀՀ Պետական դրոշը: Արդվեցիների կարծիքով գյուղապետարանի խղճուկ տեսքը խորհրդանշում է իրենց գյուղի անհուսալի վիճակը: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
  • Դատախազը սպասում է հետախուզվողի հայտնաբերմանը
«Հետքի» հարցերին պատասխանում է Լոռու մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանը (Հեղինակ` Ադրինե Թորոսյան)
  • Կեղծ հաղորդում է տված եղել
Վանաձորի կիսակառույց մաքրման կայանի թալանի վերաբերյալ հաղորդում տված Մելսիկ Այվազյանը հայտնում էր նաեւ, որ իր հանցակից Սամվել Աբգարյանը (Պզե) կեղծ հաղորդում է տվել իր որդու` Գեւորգ Այվազյանի` ՌԴ-ում կեղծ փաստաթղթերով բնակվելու մասին, ինչի հետեւանքով որդին արդեն քանի տարի է չի կարողանում վերադառնալ Հայաստան: (Հեղինակ` Ադրինե Թորոսյան)
  • Հոգեկանչություն` ըստ սերիալի (Էսսե)
Արվեստի աքիլլեսյան գարշապարն առեւտուրն է: Արվեստի ու արվեստագետի փոխհարաբերություններն ավելի իրական են, քան հաճախ պատկերացնում ենք: Պաթետիկորեն կամ ակադեմիական լեզվով ասված` արարման ընթացքը, եթե ոչ գերբնական, ապա վերզգայական շերտեր, այնուամենայնիվ, պարունակում է:  (Հեղինակ` Հովհաննես Թեքգյոզյան)
  • Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում: 33 ձեւափոխություն ըստ Վերմեյերի» նախագիծը. կրկին մարմնի եւ հոգու մասին
Մարտի 15-19-ը Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոնում ներկայացվում է Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում: 33 ձեւափոխություն ըստ Վերմեյերի» նախագիծը: Այս տեքստը գրված է այդ նախագծի կատալոգի համար: (Հեղինակ` Լիլիթ Սարգսյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter