HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարու սերմացուն կտրվի առավել աղքատ համայնքներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել 2011թ. գարու արտադրության զարգացման ծրագրի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետներ: Տիգրան Սարգսյանի խոսքով, 2000 տոննա սերմացուն հանրապետություն է բերվելու ոչ միայն սերմնաբուծությունը զարգացնելու, այլև մի քանի հիմնական խնդիրներ լուծելու նպատակով: «Քննարկումների ժամանակ բազմիցս արձանագրվել է, որ մշակվող հողատարածքները կրճատվում են: Պետության այս ծրագիրը նպատակ ունի խրախուսել գյուղացիներին` այդ հողերը մշակելու հարցում»,- ասել է կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ այս օգնությունը առաջին հերթին պետք է հասնի առավել աղքատ համայնքներին, որտեղ կան սոցիալապես կարիքավոր մարդիկ: Կարևորելով հենց այդ թիրախային խմբին գարու սերմացուով ապահովելու հարցը, վարչապետը նշել է, որ չպետք է խաթարվի արդարության սկզբունքը: «Հանրապետությունում գարու սերմացուի պահանջարկը 11 հազար տոննա է, մենք բերում ենք 2000 տոննա: Հասկանալի է, որ մենք բոլորին չենք կարող բավարարել, այլ միայն պահանջարկի 20 տոկոսը: Կարծում ենք` արդյունքում մի կողմից կունենանք աճ գյուղատնտեսության ոլորտում, մյուս կողմից էլ` մշակվող հողերի ավելացում»,- ասել է վարչապետը: Նշենք, որ տարածքային կառավարման նախարարությունն այսօր վարչապետին է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության առավել կարիքավոր 200 համայնքների ցուցակը: Այդ ցուցակները կտրվեն նաև մարզպետներին` բաշխում կատարելիս սերմացուն առաջին հերթին առավել աղքատ համայնքներին տալու համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ ծրագիրը գտնվելու է իր անմիջական վերահսկողության ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter