
ՀԱԿ վերջին՝ մարտի 17-ի հանրահավաքից հետո, ըստ Տիգրան Կարապետյանի, ինչ-որ բան սասանվեց: Ցուցարարները, ավելին՝ ողջ հասարակությունը տեսավ, որ Կոնգրեսն այլեւս չի առաջադրում արմատական խնդիրներ: «Ուրեմն առաջ կգան բանակցային խնդիրներ: Բայց դրա մասին չի ասվում: Ասվում է՝ հավատացեք մեր առաջնորդին: Չնայած՝ մինչ այդ ասում էին, որ ժողովրդի կամքը կլինի որոշիչ: Հենց դա է պատճառը, որ որոշիչը դարձել է եւ կար առաջնորդի քայլերը»,- նշում է Տ. Կարապետյանը:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ՀԱԿ-ի դիրքորոշումը փոխվում է, ինչը հենց այնպես չի լինում: Մեղմ ասած՝ կամուրջներ են ստեղծում իշխանության հետ:
«Ես միտված եմ մտածել, որ դա կոորդինացվում է դրսի ուժերի կողմից,- ավելացնում է Կարապետիչը,- օրինակ, եթե Սեմնեբին գալիս է, հանդիպում է Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Տիգրան Կարապետյանի հետ չի հանդիպում: Ուրեմն ինչ-որ թեմա կա խոսելու, որ հանդիպում են: Իսկ ինձ հետ չեն հանդիպում, որովհետեւ ես իրենց հետ գործարքի մեջ չեմ եւ չեմ էլ լինի»:
Ըստ ԺԿ առաջնորդի՝ այն, որ ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, թե մարտի 17-ին նվաճեցին Ազատության հրապարակը, իրականում այդպես չէ, քանի որ թողել են, իրենք էլ նվաճել են:
Կամ «ասում են՝ ազատագրել ենք, հետո թողնում գնում են: Էլ ի՞նչ կոպեք արժե այդ ազատագրումը: Պահելն է կարեւոր: Ուրեմն խնդիր կար Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլը երկրորդական համարել»,- համոզված է Կարապետյանը:
Իսկ որ ՀԱԿ առաջնորդը չմոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին, ըստ նրա, պայմանավորված է մեկ բանով. նա չի ուզում պարտական լինել որեւէ մեկին. «Ինքն ուզում է պարտական լինել իր սեփական թիմին: Ու ինքը ոչ մեկի հետ չի միավորվի երբեւէ: Դա կլինի միայն գումարում, կարող են գումարվել իրեն: Իսկ, մեծ առումով, ՀԱԿ-ի մի քանի միավոր ՀՀՇ-ական է, ոչ միայն ՀՀՇ-ն: Օրինակ՝ Հրանտ Բագրատյանի ստեղծած միավորը»:
ԺԿ ղեկավարն առանձնացնում է ՀԱԿ հատկություններից մեկը, որը, իր խոսքերով՝ ՀՀՇ-ական պահվածք է. բոլորին փնովել:
«Մեր հանրահավաքին ներքեւը՝ պոնչիկանոցի մոտ, կանգնած էին: Ով գալիս էր, ասում էին՝ ուր եք գնում, բա ստեղ գնալու տեղ ա: Ուրեմն, ուրիշին գցելով՝ բարձրացնել սեփական իմիջը, ես համարում եմ անընդունելի: Օրինակ՝ գալ ուրիշի հանրահավաքին ու բաժանել իրենց թերթերը: Անվանումներ անել, մեկին ասել՝ սատանա է, մեկին ասել՝ իշխանական պրոեկտ է, մյուսին՝ չգիտեմ ինչ է: Բայց իրենք բանակցում են»,- ասում է Կարապետյանը:
Նա մանրամասնում է, որ այդ ուրիշի հանրահավաքներին թերթեր բաժանողները, մարդկանց հիասթափեցնողները, իրենց՝ ԺԿ կանանց հետ կռվողները Լեւոն Տեր-Պետրոսյանի վկաներն են՝ «БТР» կանայք, «որոնք սադրանքի համար են»:
Իսկ առաջիկայում կակտիվանան «Ժողովրդական» կուսակցության կանայք: Բայց «կանայք, ոչ թե «БТР»-ները»,- ասում է Կարապետիչը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել