Երևանի Ճանապարհային ոստիկանության պետն ազատվել է աշխատանքից
Երեկ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն իր մոտ է հրավիրել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանին և առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել:
Առաջարկն անսպասելի է եղել Արշակյանի համար: Նրան անգամ չեն բացատրել, թե ինչն է այդ որոշման պատճառը: Երեկ, չնայած ոստիկանության լրատվականից ասացին, թե դեռևս հրաման չկա, սակայն ուշ երեկոյան տեղեկացանք, որ Արշակյանն արդեն անցել է կադրերի տրամադրության տակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել