HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կբացվի Ռուսական գրքի տուն

Վաղը` հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում բացվելու է Ռուսական գրքի տուն:

Երկհարկանի գրախանութից բացի Ռուսական գրքի տունը զբաղվելու է լայն հասարակական-մշակութային գործունեությամբ: Այսպես, հաջորդ ամսվանից հրապարակվելու է «Հայաստանի ռուսական աշխարհն» ամսագիրը, որտեղ լուսաբանվելու են արդի հարցեր` կապված Հայաստանում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պահպանման հետ, որոնց նկատմամբ հետաքրքրությունը տարեց տարի նվազում է:

Ռուսական գրքի տան կազմում հետագայում գործելու են քննարկումների ակումբ և «Ռոսիա» հասարակական մամլո կենտրոնը` հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համար: Երևանի Ռուսական գրքի տունը գտնվելու է Մաշտոցի 37 հասցեում` Օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց:

Հայտնում ենք նաև, որ աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի բոլոր մարզերում Ռուսական գրքի տներ ստեղծելու ուղղությամբ: Այդ նախագծի նախաձեռնողը և ղեկավարը հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանն է:

 

Ռուսական գրքի տուն Երևանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter