HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանցավոր աշխարհում հայտնի «Նշանիկը» ձերբակալվել է

Մարտի 22-ին` ժամը 09.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, թմրամիջոց պահելու կասկածանքով, Ռուբինյանց փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել հանցավոր աշխարհում «Նշանիկ» մականվամբ հայտնի, 30-ամյա Նշան Ս.-ին, 26-ամյա Ռուզաննա Ս.-ին և 23-ամյա Կարեն Ս.-ին: Նշան Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահից զննությամբ հայտնաբերվել է պլաստմասե ծալովի սև բռնակով, արտասահմանյան արտադրության թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Ըստ Նշան Ս.-ի հայտարարության՝ ատրճանակը պատկանում է իրեն: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Նշան Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter