HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Էլիզաբեթ Թեյլորը

Այսօր Լոս Անջելեսի Cedars-Sinai հիվանդանոցում 79 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը: Նա հայտնի էր իր գեղեկությամբ և բազմաթիվ ամուսնություններով: Թեյլորը հոսպիտալացվել էր 6 շաբաթ առաջ` սրտի խնդիրների պատճառով: Նա երկար տարիներ տառապում էր սրտի խնդիրներից: «Թեև վերջին շրջանում հիվանդությունը բարդացել էր, նրա վիճակը կայունացել էր, և հույս կար, որ նա ի վիճակի կլինի տուն վերադառնալ: Ցավոք, այդպես չեղավ»,- CNN-ին ասել է դերասանու կենսագիրը: 1960 թ. Էլիզաբեթ Թեյլորը դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին, երբ 20th Century Fox ընկերության «Կլեոպատրա» ֆիլմում նկարահանվելու համար պահանջեց 1 մլն դոլար: Նա Կլեոպատրայի ամենահաջողված մարմնավորողներից է: Թեյլորը երկու անգամ արժանացել է Օսկար մրցանակի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter