
Պաշտոնեական դիրքն օգտագործելու, լիազորությունները չարաշահելու, խոշոր չափի կաշառք վերցնելու և յուրացնելու մեղադրանքով նախորդ օրը կալանավորվել է Գյումրու Է. Մատեյի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրեն Տաթևիկ Փանոսյանը:
Տիկնոջ դեմ Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում դեռևս 2010-ի սեպտեմբերից, սակայն մեղադրանք է առաջադրվել նույն թվականի դեկտեմբերի 15-ին` ՔՕ 3 ծանր հոդվածներով` խոշոր չափի կաշառք վերցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում կատարելու համար:
Նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, սակայն Տաթևիկ Փանոսյանի սիրտն այնքան է վատացել, որ նրան անմիջապես տեղափոխել են Գյումրու մարզային հիվանդանոց: Այժմ բժշկուհին հսկողության տակ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել