HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կճոյանի զենքը չհրկիզվող պահարանում է

Հանրապետությանը տարբեր բնագավառներում մատուցած նշանակալի եւ բացառիկ ծառայությունների համար Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը պարգեւատրվել է զենքով: 2008 թ. դեկտեմբերին, «Հետքի» հարցմանն ի պատասխան, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տրամադրել է 2007 թ. ապրիլից մինչ 2008 թ. դեկտեմբերի 12-ը վարչապետից իբրեւ պարգեւ զենք ստացած անձանց ցուցակը, որոնց թվում է նաեւ Սամվել Կճոյանը: Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից փորձեցինք պարզել, թե ինչ տեսակի զենք է նվեր ստացել Սրբազանը եւ ինչ նպատակներով է այն օգտագործում: Մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը սկզբում ժխտեց զենք նվեր ստանալու փաստը. «Ոչ մի զենք էլ նվեր չի ստացել»: Երբ նրան ասացինք, որ մեր ձեռքի տակ համապատասխան փաստաթուղթ կա, Էլզա Մանուկյանը խնդրեց այն տրամադրել իրենց, ինչից հետո գրավոր պատասխանեց, որ «Սրբազանը պարգեւատրվել է ատրճանակով, որը պահվում է չհրկիզվող պահարանում»: Մեր հարցին, թե ինչ ատրճանակ է նվեր ստացել թեմի առաջնորդը, Էլզա Մանուկյանը հրաժարվեց պատասխանել: Հիշեցնենք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս` Bentley մակնիշի թանկարժեք ավտոմեքենա նվեր ստանալու փաստը հայտնի դառնալուց հետո, մամուլի ուշադրության կենտրոնում է: «Այսօր զենքը զիջում է իր դիրքերը խելքին, եւ Հայաստանը նույնպես կարիք ունի «վերազինման»,- անցյալ տարվա ապրիլին ԳԱԱ-ում ասել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter