HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների համագործակցության խորացման ուղիները

Մարտի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին (Tengiz Sharmanashvili)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Շարմանաշվիլին իր նշանակալի ներդրումը կունենա Վրաստանի հետ բազմաբոնվանդակ համագործակցության առավել զարգացման գործում, որն հիմնված է երկու հարեւան ժողովուրդների բազմադարյա բարեկամությամբ: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Վրաստանի դեսպանը վստահեցրեց, որ ջանքեր չի խնայի երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման համար: Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց երկկողմ բարձր մակարդակով պարբերական շփումների կապակցությամբ, ընդգծելով, որ միայն այս տարվա ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ թե պետությունների ղեկավարների, թե վարչապետների եւ թե ԱԳ նախարարների մակարդակով: Նախարար Նալբանդյանը ողջունեց նաեւ հաջորդ ամիս նախատեսված իր վրացի գործըկներոջ՝ Գրիգոլ Վաշաձեի այցելությունը Հայաստան: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter