Նիկոլա Սարկոզին կբացի Հայաստանին նվիրած Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանը
Հայաստան պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայությամբ, հոկտեմբերի 7-ին` ժամը 10-ին, հանդիսավոր կերպով կբացի Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրած Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանը` ի նշան բարեկամության:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին ելույթով կդիմի Հայաստանին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայնտում է, որ այս առիթով, Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ուրախ կլիներ, որ Ֆրանսիայի հրապարակը համախմբեր բազմաթիվ հայերի, ովքեր հնարավորություն կունենան լսել նրա ուղերձը:
Ֆրանսիայի նախագահի ելույթի հայերեն թարգմանությունը կհեռարձակվի մեծ պաստառի վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել