HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկին պանրի մասին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, վարչապետն ասել է. «Վեց ամիս առաջ վարչապետի վերահսկողական ծառայությունը սննդի անվտանգության վարչության հետ հետազոտություններ է կատարել պանրի արտադրության ոլորտում և հայտնաբերել լրջագույն խնդիրներ։ Սննդամթերքի անվտանգությունը մեզ համար ունի էական նշանակություն, և Եվրամիության հետ համագործակցության մեր 4 ուղղություններից մեկը հենց վերաբերում է սննդի անվտանգությանը։ Մենք պետք է կարողանանք պատշաճ կանոններ հաստատել, որոնք կհամապատասխանեն Եվրոպայի լավագույն ստանդարտներին, որպեսզի սննդամթերքի համար բացվեն եվրոպական շուկաների ճանապարհները։ Անհրաժեշտություն կա, որպեսզի 6 ամիս անց մենք ևս մեկ անգամ կրկնենք այս գործառույթը և տեսնենք, թե վերացվե՞լ են, թե՞ ոչ նախորդ ստուգումներով բացահայտված խախտումները, թերությունները, որովհետև այն փաստերը, որ արձանագրվել էին, խիստ վտանգավոր էին և մտահոգիչ։ Մենք բյուջեից գումարներ ծախսեցինք, տասնյակ խանութներից հավաքեցինք պանիրը և անցկացրինք լաբորատոր ստուգումներ։ Եվ արդյունքներն իսկապես խիստ մտահոգիչ էին, ուստի այն ժամանակ կիրառվեցին համապատասխան պատժամիջոցներ և հանձնարարականներ։ Պետք է նորից անդրադառնանք այս խնդրին և այս անգամ արդեն հրապարակային ներկայացնենք մեր ստուգումների արդյունքները»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter