Թամամյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորել են
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2011թ. հունվարի 10-ին հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հ. Թամամյանին և նրա նկատմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառել է կալանավորում:
Նշված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում ապօրինի պահվող հրազենների գործադրմամբ տեղի ունեցած սպանության, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցված, հետագայում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննված և ներկայումս Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու փաստի առթիվ:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը հայտնում է, որ նախաքննությունը շարունակվում է և ընթացքի վերաբերյալ հանրությանը կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել