Սփյուռքի նախարարին նորություններ են սպասվում
Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայկական գաղութներում շրջագայությունից վերադառնում է Հայաստան: Այստեղ նրան ուշագրավ նորություններ են սպասվում: Գլխավոր դատախազությունը մարտի 25-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամար Պողոսյանի բողոքը, որպես վարչական իրավախախտումների վարույթ, ուղարկել է արդարադատության նախարարություն՝ որպես օրենքով սահմանված կարգով հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնող մարմին:
Միաժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից մարտի 24-ին ընթացք է տրվել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրենի՝ Սերժ Սարգսյանին ուղղված գրությանը, որի հիման վրա վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում նշված գրության մեջ ներկայացված փաստերի վերաբերյալ, որոնց պատճառով արդեն 3 ամիս է՝ խաթարվել է հիմնադրամի բնականոն գործունեությունը:
Հիշեցնենք, որ Թամար Պողոսյանը մարտի 21-ին դիմել էր գլխավոր դատախազություն՝ բողոքարկելով սփյուռքի նախարար, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանի գործունեությունը, ինչպես նաեւ հիմնադրամին ստեղծված փոկուղուց դուրս բերելու եւ դրա գործունեությունը բնականոն հուն վերադարձնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել