Այրվել է «Հայէլեկտրամեքենա» արտադրամասի տանիքը
Հոկտեմբերի 5-ին`ժամը 15.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվող «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի թիվ 19 չգործող արտադրամասի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.55-ին, մարվել`19.28-ին:
Այրվել է տանիքային ծածկը՝ 150 քմ մակերեսով, ինչի հետևանքով պանելային ծածկը՝ այրվող իզոգամներով, թափվել է ցած և 100 քմ մակերեսով տնտեսական աղբի հետ այրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել