HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զորակցում են

«Ժառանգութեան» կուսակցութեան և նոյն կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննէսեանին, Զօրակցում ենք 14 Մարտ 2011թ. «Ժառանգութեան» կուսակցութեան խորհրդի ընդլայնւած նիստի բոլոր կէտերին: Յատկապէս կիսում ենք Րաֆֆի Յովհաննէսեանի յայտնած կարծիքը՛«իրական ազգային անւտանգութիւնը հիմնւած է քաղաքացու ազատութեան,արժանապատւութեան վրայ, և եթէ սեփական երկրում քաղաքացին իրաւատէր չէ, ազատ ու արժանապատիւ չէ ապրում, եթէ իրանից գողացւում է իր ձայնը, քւէն, այստեղ չի կարող լինել ազգային անւտանգութիւն»: Մենք գտնում ենք թէ ՀՀ-ը , ամենաուշը Բիշքեկեան արձանագրութիւնների ժամանակ՛ 1994թ. Մայիս 5-ին պիտի ճանաչէր Լեռնային Արցախի Հանրապետութիւնը, այսօրւայ սահմաններով: Բարձր ենք գնահատում «Ժառանգութեան» կուսակցութեան մասնակցութիւնը յատկապէս սոցիալական խնդիրներում: Այսուամենայնիւ խնդրում ենք Րաֆֆի Յովհաննիսեանից դադարեցնել հացադուլը, քանի որ մեր ազգը՛ թէ Հայաստանում, Արցախում  և թէ սփիւռքում գտնւում է արտակարգ իրաւիճակում և կարիք ունի սթափ և հեռատես քաղաքական գործիչների: Հայկական  տեղեկատւութեան և Փաստագրութեան կենտրոն, Բեռլին, և նրա հետ համագործակցող և հովանաւորող համակիրների յանձնարարութեամբ՛ Դոկտոր Ժիրայր Քոչարեան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter