
ԱԺ պատգամավորներին հատկապես վերջին շրջանում շատ է սկսել գրավել ԱՄԷ-ն: Նախօրեին էլ, օրինակ, Դուբայ թռչող ինքնաթիռի մեջ էր ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ): Երբ փորձեցինք ԱԺ լրատվական ծառայությունից ճշտել, թե ինչու է Աղաբաբյանը Դուբայ մեկնում, պատասխանեցին. «Առողջության հետ կապված հարցերով»:
Նշենք, որ Աղաբաբյանը խորհրդարանի նիստերից ամենաշատը բացակայող պատգամավորներից մեկն է: Երբ հարցրինք, թե արդյոք նրա բացակայությունները հարգելի՞ են, եւ ո՞րն է այդքան բացակայությունների պատճառը, նույն ծառայությունից պատասխանեցին, թե Աղաբաբյանի բացակայությունների պատճառը նրա առողջական խնդիրներն են: Թե այդ ինչ լուրջ առողջական խնդիրներ ունի սույն պատգամավորը, չի ասվում:
Նշենք, որ նույն օրը Դուբայ թռչող ինքնաթիռի մեջ է եղել նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել