
Օրերս «ՉԻ» խմբագրություն էր դիմել ՀՀ քաղաքացի Մարգո Թամրազյանը, որը պատմեց, որ իրենից փորձում են խլել իր բնակարանը: «2010-ի նոյեմբեր ամսվա սկզբնամասում ինձ որդիս՝ Արթուր Ֆիդանյանը, խնդրեց, որ ես իմ բնակարանը գրավ դնեմ ոմն Կարենի հետ ունեցած ինչ-որ գունմարային հարցերի համար: Ես հրաժարվեցի: Սակայն քույրս՝ Թամրազյան Սվետլանան, ինձ ասաց, որ Արթուրը զանգել եւ հայտնել է, որ եթե այդ բնակարանը գրավ չդնեմ, իրեն կսպանեն: Ինձ հայտնեցին նաեւ, որ այդ ոմն Կարենը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիգա Սարգսյանի դստեր ամուսինն է»,- պատմեց մեզ Արթուրի մայրը:
Նա համապատասխան դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ եւս նշված է, որ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ, արդեն հանգուցյալ Գրիշա Սարգսյանի փեսան՝ ոմն Կարեն, փորձում է իրենից խլել բնակարանը հանգուցյալ որդու պարտքի դիմաց:
Հունվարի 16-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին Արթուրը «Range-Rover» մակնիշի ավտոմեքենայով 100-150 մ գլորվել էր ձորը: Վթարի հետեւանքով Արման Վարդանյանը մահացել էր, իսկ Արթուրը հրաշքով փրկվել էր: 38-ամյա Ֆիդանյանին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Ավտովթարից մեկ օր անց Արթուրը ցած էր նետվել հիվանդանոցի հարկերից մեկից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել