
«Ծաղկաձորյան ելույթը ես համարում եմ դավադրություն մեր նկատմամբ: Նա էդ դեմքը ցույց էր տալիս Եվրոպային, որպեսզի ժամանակ շահի եւ զսպի բարձրացող ժողովրդական ալիքը: Աֆրիկայում կատարվածը էսպես թե էնպես զսպում է ցանկացած բռնապետի: Նա, բնականաբար, հասկանում է, որ սոցիալական վիճակը ծայրաստիճան սրված է, ու էդ նույն իր շրջապատը թույլ չի տալիս, որ աշխատավորը Հայաստանում շնչի:
Ժողովրդի ահագնացող ձայնն իր վրա էլ է ազդում, իրենք էլ են հասկանում՝ այսպես չի կարելի: Բայց էսօր նա չի կարող իր շրջապատին դավաճանել, իրեն այդ շրջապատն է ընտրել»,- Սերժ Սարգսյանի վերջին ելույթն այսպես է գնահատում եւ մեկնաբանում ՍԴՀԿ անդամ, ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել