HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայջրմուղկոյուղին» պարտվեց. դատարանը հայցը բավարարել է

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ հայաստանյան մասնաճյուղի և «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի օգնությամբ մի խումբ կապանցիներ անցյալ տարվա հետկեմբերի 15-ին հայցապահանջով դիմել էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի՝ պահանջելով ընկերությանը պարտավորեցնել. 1. կատարելու բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այն է` ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը: 2. վերացնելու մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրին սպառնացող վտանգը: Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վոլոդյա Մանասարյանը բավարարել է հայցը՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պարտավորեցնելով. 1. կատարել բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այն է` ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը: 2. վերացնել մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրին սպառնացող վտանգը: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի խախտումների դատական գործընթացին զուգահեռ ՀՀ վարչական դատարանում Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ հայաստանյան մասնաճյուղի օժանդակությամբ լսվում է «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցը՝ ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության: Դատարանում ՀԿ-ն վիճարկում է պետական մարմնի, այսինքն՝ ՀՀ բնապահպանության նախարարության անգործությունը՝ կապված Ողջի գետի էկոլոգիական ծանր վիճակի հետ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վոլոդյա Մանասարյանի կայացրած դատական ակտը աննախադեպ է, որովհետև հաստատում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից շրջակա միջավայրին սպառնացող վտանգը և որպես եվս մեկ փաստ` 14.04.2011թ. կներկայացվի ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Թովմասյանին: Արթուր Ղազարյան «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ իրավախորհրդատու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter