HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի» միջոցառումը կանցկացվի վաղը

«Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն մարտի 26-ին հրավիրում է մասնակցելու ք. Եղվարդում կայանալիք «Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի» հասարակական միջոցառմանը: Այն կազմակերպում է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ն` Եղվարդի «Օրհուս» կենտրոնի և «Հեծանիվ+» ՀԿ-ի աջակցությամբ: Օրակարգը հետևյալն է. ժ.11:30-ին Եղվարդի 3-րդ դպրոց կժամանեն Ս. Առուստամյանը և «Բլյուզ բենդը»: Ժ.12:00-ին Եղվարդի քաղաքապետարանի բակ կժամանեն «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ի անդամները: Ժ.12:10-ին «Օրհուս» կենտրոնում տեղի կունենա հանդիպում Եղվարդի հեծանվորդների հետ, կներկայացվեն հեծանվարշավի կանոնները, կցուցադրվի տեսանյութ: Ժ.12:30-ին կմեկնարկի հեծանվարշավը (քաղաքապետարանի բակ - Երևանյան - Չարենց - Կոմիտաս - Նար-Դոս - Աբովյան - Սաֆարյան - Երևանյան փողոցներ - 3-րդ դպրոց): Ժ.14:00-ին 3-րդ հիմնական դպրոցի բակում կանցկացվեն հեծանիվ վարելու վարժանքներ: Ժ.15:00-ին միջոցառման մասնակիցները սննդի ընդմիջում կանեն 3-րդ դպրոցի բուֆետում: Ժ.15:30-ին կանցկացվի ստորագրահավաք` Եղվարդում երիտասարդական զբոսայգի ստեղծելու վերաբերյալ: Ժ.17:00-ին 3-րդ դպրոցի դահլիճում տեղի կունենա ռոք համերգ: Երևանից հեծանիվներով նշված ժամին Եղվարդ հասնելու համար միջոցառման մասնակիցները ժ.9:00-ից հավաքվելու են հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31), որտեղից կշարժվեն ժ.9:30-ին: Երթուղին` Երևան (ՀՎԶ արհեստանոց) - Դավթաշեն - Զովունի - Եղվարդ - Երևան Հեռավորությունը` 50 կմ Բարդությունը` միջին Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` ձեռնոց, գլխարկ Եղանակային պայմանները` արևոտ: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, կարելի է զանգահարել Սամվելին` (093) 426 654 հեռախոսահամարով: Հ.Գ. «Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի» հասարակական միջոցառման կազմակերպիչները խոստանում են Եղվարդից հետդարձը կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի հասնել ֆուտբոլի մեր ազգային հավաքականի խաղին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter