Հովհաննիսյանների ընտանիքի երախտագիտության խոսքը
Ես և իմ հինգ զավակները` Կարինը, Տարոնը, Վանը, Շուշին և Արմենը, մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այն կազմակերպություններին և անհատ քաղաքացիներին, որոնք, արհամարհելով բոլոր հնարավոր վտանգները և հետապնդումները և դրսևորելով բացառիկ խիզախություն և քաղաքացիական կամք, պաշտպանեցին Րաֆֆիի` մարդու հիմնական իրավունքները:
Իրենց իսկ ձեռքերով Ազատության հրապարակում բարձրացնելով վրանը` նրանք վերականգնեցին այն վեհ գաղափարը, որի անունով կոչվում է հրապարակը` ԱԶԱՏՈւԹՅՈւՆ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել