Ինքաթիռից՝ քաղմաս. վայրէջքից հետո 6 հոգի բերման են ենթարկվել
Այսօր՝ ժամը 03:30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 191 չվերթի ինքնաթիռում խուլիգանություն է կատարվում:
Ինքնաթիռի վայրէջքից հետո, ոստիկանության ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ` 1970 թ. ծնված Անտոն Վ.-ին, 1980 թ. ծնված Բոգդան Ա.-ին, 1980 թ. ծնված Սերգեյ Ս.-ին, 1982 թ. ծնված Սերգեյ Պ.-ին, 1975 թ. ծնված Դմիտրի Կ.-ին և 1980 թ. ծնված Միխայիլ Գ.-ին:
«Պարզվել է, որ թռիչքի ժամանակ նրանք վիճաբանել են, հայհոյել, հարվածներ հասցրել միմյանց, պատճառել մարմնական վնասվածքներ` խախտելով հասարակական կարգը: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել