HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական հեքիաթները միավորում են երեխաներին

Այսօր տեղի է ունեցել 2010 թվականին հայտարարված «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողների  պարգևատրման և մանկական նկարների ալբոմի շնորհանդեսը: Մրցույթ-փառատոնը կազմակերպել էին Կրթության և գիտության նախարարությունը, Գեղագիտության ազգային կենտրոնը՝ «Արմենթել» ՓԲԸ-ի աջակցությամբ: ԿԳ նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը նշել է. «Աճող սերնդի դաստիարակության գործընթացն անհնար է կազմակերպել միայն կրթական համակարգի միջոցով: Այստեղ կարևոր է բոլոր կառույցների մասնակցությունը` բիզնեսի, հասարակական կազմակերպությունների և մշակույթի կենտրոնների: Այս մրցույթ-փառատոնը` վառ օրինակ է, երբ արժանի սերունդ կրթելու ընդհանուր նպատակի շուրջ համախմբվել են տարբեր կառույցներ», և հավելել. «Յուրաքանչյուրս ունի իր  մանկության հեքիաթների աշխարհը և հատկանշականն այն է, որ ձեզ հաջողվել է թղթին հանձնել այն գունագեղությունն ու բարությունը, որը խտացված է հայկական հեքիաթներում: Առանձնակի երախտագիտության խոսք եմ ուզում հղել հաղթողների ծնողներին, ովքեր կարևորելով իրենց երեխաների մասնակցությունն այս մրցույթ-փառատոնին, հաղթանակի, արվեստի և հեքիաթի տոն են պարգևել իրենց զավակներին»: Համահայկական մրցույթ-փառատոնի նպատակն է խրախուսել աշակերտների շրջանում հայկական մանկական գրականության իմացությունը և հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ: Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին մասնակցել է 6-12 տարեկան շուրջ 1000 աշակերտ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բուլղարիայից, Բելառուսից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Իսպանիայից, Լիբանանից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Քուվեյթից և Ֆրանսիայից: Մրցույթն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլին էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է  շուրջ 1000 նկար` 26 երկրից; Ցուցահանդեսին ներկայացվելու համար մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվել են 180 լավագույն աշխատանքներ: Երկրորդ փուլի ամփոփումը կայացել է 2010թ. սեպտեմբերին: 10-ը մանուկներ արժանացել հիմնական մրցանակների, 15-ը` խրախուսական, 4-ը` ՀՀ ԿԳՆ պատվոգրերի և 1-ը` հանդիսատեսի համակրանքի: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր մանկական նկարների ցուցահանդես, տպագրվել է ցուցահանդեսի ալբոմը, ստեղծվել է Գեղագիտության ազգային կենտրոնի կայքը: Ինչպես հայտնում են ԿԳՆ մամլո ծառայությունից, նախարարությունը կազմակերպել է նաև ուսումնական և ժամանցային ծրագիր մրցույթ-փառատոնի հաղթողների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter