HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեծանվորդները` դեպի Եղվարդ

Մարտի  26- ին «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական հասարակական կազմակերպությունը Եղվարդի ԲՀՏ «Օրհուս» կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել էր  «Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի» խորագրով միջոցառումների շարք: Վաղ առավոտյան «Հածանիվ+» հասարակական կազմակերպության հեծանվորդները մայրաքաղաքից արշավեցին դեպի Եղվարդ: Եղվարդի քաղաքապետարանի հրապարակում նրանց դիմավորեցին կամավոր բնապահպանները, եղվարդցի հեծանվորդները, երիտասարդներ, ուսանողներ, դպրոցականներ: Եղվարդի  «Օրհուս» կենտրոնում կազմակերպվեց հեծանիվների մասին ֆիլմերի ցուցադրություն: Այնուհետև բոլոր հեծանվորդները միասին  առողջ ապրելակերպի, շրջակա միջավայրը մաքուր պահելու, էկոլոգիապես մաքուր այդ փոխադրամիջոցը քարոզելու մասին   պաստառներով շրջեցին Եղվարդի փողոցներով: Քաղաքի թիվ 3 դպրոցի բակում հավաքվել էին այս մարզաձևի մեծ թվով սիրահարներ և երկրպագուներ, հեծանվորդները նրանց հետ անցկացրին հեծանվավարժանքներ: Երիտասարդական զբոսայգի հիմնելու նպատակով անցկացվեց ստորագրահավաք: Երիտասարդները որոշեցին նամակով դիմել Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանին, որպեսզի հատկացվի համապատասխան տարածք զբոսայգի հիմնելու համար: Միջոցառումների շարքն ավարտվեց կրթօջախի դահլիճում կազմակերպված ռոք համերգով: Ելույթ ունեցավ «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար-4» նախագծի մասնակից Սուրեն Առուստամյանը:  Թեպետ Եղվարդում առաջին անգամ էր  կազմակերպվում ռոք համերգ, այն անցավ բավական ջերմ  մթնոլորտում: Հնչեցին հայտնի երգեր, հանդիսատեսը ձայնակցում էր երգչին գրեթե բոլոր կատարումների ժամանակ: Նաիրա Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter