HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անսպասելի «կոնսենսուս»

Մարտի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրապարակել են 2010 թ. հոկտեմբերին «Դաշտային գնահատման առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներում» դիտարկման ամփոփումը: Զեկույցը, որոշակի վերապահումներով հանդերձ, ընդհանուր առմամբ դրական են գնահատել և Հայաստանի, և Ադրբեջանի իշխանական պատգամավորները` ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդին Միրզազադեն` գտնելով այնտեղ իրենց հարմար կետեր: Պարոն Սահակյանը, օրինակ, դրական պահ է համարել այն, որ համանախագահները չեն հավատացել ադրբեջանական քարոզչությանը, թե ԼՂՀ հարակից տարաքներում թմրանյութեր են աճեցվում կամ միջուկային թափոններ կուտակվում, այլ նշել է, որ այդ տարածքներում գյուղատնտեսությամբ զբաղվող խաղաղ բնակչություն է ապրում: Ինչ վերաբերում է ադրբեջանցի պատգամավորին, ապա Միզազադեն trend-ին հայտարարել է, թե «այդ զեկույցը ամենածանր մեղադրանքներից մեկն է, որը մերկացրել է Հայաստանի ագրեսիվ քաղաքականության էությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter