HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնօրենները նախընտրել են քծնական ելույթներ ունենալ

Ապրիլի 1-ին ավարտվում է հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման առաջին փուլը: Տնօրենների և տնօրեն դառնալու հավակնորդների մոտ 35 տոկոսն այս քննություններից կտրվել է` չկարողանալով հանձնել գրավոր կամ բանավոր քննությունը, որն սկզբում ընդգրկում էր մոտ 800 հարց, իսկ այժմ պակասեցվել է 600-ի: Սակայն որոշ գործող տնօրեններ, որոնց տարիքը մոտ է կենսաթոշակայինին, հրաժարվել են մասնակցել հավաստագրման պրոցեսին, քանի որ անիմաստ են համարում մեկ-երկու տարվա համար նման «տանջանք» քաշել` պարապել ու քննություն հանձնել: Չմասնակցողների թվում է Դանիել Վարուժանի անվան դպրոցի երկարամյա տնօրեն, ԲՀԿ անդամ, ապարանցի Օֆելյա Պետրոսյանը, որը 63 տարեկան է: Նա, փաստորեն, մինչև սեպտեմբերի 1-ը հրաժեշտ կտա իր պաշտոնին: Ամենահետաքրքիրն այն է, որ այս քննություններից դժգոհ տնօրեններն օրերս հնարավորություն են ունեցել Երևանի քաղաքապետի և կրթության և գիտության նախարարի հետ հանդիպման ժամանակ խոսել իրենց դժգոհությունների մասին, բայց նախընտրել են քծնական ելույթներ ունենալ: Իսկ Օֆելյա Պետրոսյանն այնպիսի դիֆերամբներ է ձոնել երիտասարդ ՀՀԿ-ական նախարարի հասցեին, որ դահլիճը զարմացել է, թե թոշակի գնացող տնօրենն ինչ կարիք ունի դա անելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter