
Նիկիտա Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իր հիշողության մեջ ցնծության երեք դեպք է դրոշմվել. երբ Տիգրան Պետրոսյանը դարձել է շախմատի չեմպիոն, երբ 1973-ին «Արարատը» դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, և երբ ազատագրվել է Շուշին:
«ՉԻ» - Դե իհարկե, 600-ամյա ընդմիջումից հետո անկախ պետականության վերականգնումն ինչո՞ւ պիտի դրոշմվեր այդ նույն պետության նախագահի պաշտոնը զբաղեցնողի հիշողության մեջ: Հոգեբանորեն նա մինչև հիմա էլ ինքն իրեն որպես Ռուսաստանի նահանգապետ է պատկերացնում, դրա համար էլ «Միասինի» պրոիշխանական ջահելները Երևանի փողոցներում Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ «Հաղթելու է բարեկամությունը» խորագրով երթ են անում ու ծածանում երկու երկրների դրոշները:
Ի դեպ, խնդիրն այստեղ ոչ այնքան ստրկամտությունն է, որքան պարզ, մարդկային բթամտությունը, որովհետև այդ խաղում ով ասես կարող է հաղթել` «բարեկամությունից» բացի: Որովհետև ամեն դեպքում ընտրական խմբից մի թիմ է շարունակելու պայքարը, և որպեսզի այդ թիմը մեր հավաքականը լինի, պիտի մենք հաղթենք և թե ոչ «բարեկամությունը»: Չնայած` եթե այդ թիմը Ռուսաստանը լինի, Սերժ Սարգսյանը երևի չորրորդ անգամ կցնծա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել