
Փրկարարական ուժերը համալրվում են. սողանքային գոտուց դուրս է բերվել ևս երկու մեքենա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 9.25-ի դրությամբ, սողանքային գոտում աշխատում է 15 փրկարար Տավուշի մարզից, 30 փրկարար` Լոռու մարզից, 32 փրկարար` Շիրակից, 20 փրկարար Երևանից մեկնած հատուկ փրկարարական ջոկատից, այնտեղ է նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Քիչ առաջ Կոտայքի մարզից սողանքի վայր է ժամանել ևս 31 փրկարար:
Դեպքի վայրում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը գլխավորում է տեղում գործող ԱԻՆ օպերատիվ շտաբը:
Առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում քարշակի օգնությամբ սողանքային գոտուց դուրս է բերվել C 3246 ЕМ պետհամարանիշով բուլղարական, մեծ կցորդով բեռնատարը:
Ժամը 9.25-ին սողանքից դուրս է բերվել սպիտակ «Վոլվո» բեռնատարը` CA 4443 AM համարանիշով: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դուրս էր բերվել նույն բեռնատարի կոնտեյները:
Մեկնաբանել