HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր` Հայաստան-Ռուսաստան

Այսօր` ժամը 19.00-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա «Եվրո-2012»-ի ընտրական 2-րդ խմբի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը: Խմբի առաջատար ռուսներն այս պահին ունեն 9 միավոր (3 հաղթանակ, 1 պարտություն), մեր թիմը Իռլանդիայի եւ Սլովակիայի թիմերի պես վաստակել է 7 միավոր (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն): Լրացուցիչ ցուցանիշներով մերոնք 3-րդն են` զիջելով իռլանդացիներին, որոնց պարտվել են Երեւանում առաջին տուրում: Խմբի հետնապահը Անդորրան է, որը միավոր չի վաստակել, Մակեդոնիան ունի 4 միավոր: Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կսպասարկի շոտլանդական մրցավարական բրիգադը` Քրեյգ Թոմփսոնի գլխավորությամբ: Երկու թիմերը նախկինում իրար հանդիպել են 2 անգամ. «Եվրո-2000»-ի ընտրական փուլում ռուսները Երեւանում հաղթել են 3:0, իսկ Մոսկվայում 2:0 հաշվով: Այսօր տեղի կունենան նաեւ 2-րդ խմբի Իռլանդիա-Մակեդոնիա եւ Անդորրա-Սլովակիա հանդիպումները: Իսկ 6-րդ տուրը կկայանա հունիսի 4-ին, երբ նշված զույգերը կանցկացնեն պատասխան հանդիպումները, այսինքն` Հայաստանը կհյուրընկալվի Ռուսաստանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter