HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մնջախաղի ստուդիայի ներկայացում` նվիրված Լեոնիդ Ենգիբարյանին

Ամեն տարի` մարտի 15-ին, հայ ժողովուրդը (ոչ միայն Հայաստանում) նշում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը, որը մեծարանքի, հարգանքի ու սիրո տուրք է Լեոնիդ Ենգիբարյանի պայծառ հիշատակին: 2011թ. մարտի 18-ին Անանիա Շիրակացու անվան ճեմարանի միջին դպրոցի տողանը նվիրված էր մեծն դերասանի տարեդարձին, ով ստեղծեց մնջախաղի էստրադային թատրոնը: Ճեմարանականները ներկայացրին «Ծովի հեքիաթ» ներկայացումը, որի կազմակերպիչն էր ճեմարանի մնջախաղի թատրոնի ղեկավար Գեորգի Խոջոյանը, որին վերջերս ՀՀ մշակույթի նախարարությունը պարգևատրել է ոսկե մեդալով: Ճեմարանի սաներից մեկի այն հարցին, թե ինչու էր ներկայացման ավարտը տարբերվում հեքիաթի ավարտից, Գ. Խոջոյանը տվեց սպառիչ պատասխան. «Պետք է երջանիկ ավարտ ունենա մեր սկսած ցանկացած գործ»: «Ծովի հեքիաթ» ներկայացումը բեմադրվել էր նաև 2010թ.-ին` «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնի տասներորդ հոբելյանական միջոցառման շրջանակներում, որը նվիրված էր հայ մեծագույն վարպետ Ավետիք Իսահակյանի 135-ամյակին: Այս մասին տեղեկացնում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter