HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չճանաչելով Ցեղասպանությունը` Իսպանիան չի ընդունում Եվրախորդարանի դիրքորոշումը

Մարտի 9-ին Իսպանիայի խորհրդարանը մերժել էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդրագիրը, որը ներկայացրել էին Կատալոնիայի անկախական և Բասկերի ազգայնական կուսակցությունները: Իսպանիայի Հայ դատի հանձնախումբն այդ կապակցությամբ նշում է, որ երկրի նախագահ Ռոդրիգես Զապատերոն 2004 թ. ՄԱԿ-ին ներկայացրեց Քաղաքակրթությունների դաշինքը: Թուրքիան, որը միացել է այդ դաշինքին, ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը, իր գործողություններով հակասում է դաշինքի ոգուն: Նույնը` Իսպանիայի խորհրդարանը, մերժելով ընդունել վերոհիշյալ խնդրագիրը, փաստորեն, անվավեր է ճանաչում Քաղաքակրթությունների դաշինքը: Չճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Իսպանիան, այդպիսով, չի ընդունում Եվրախորդարանի դիրքորոշումը, որը 1987թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև էր ընդունել: Դատապարտելով մարդկության դեմ հանցագործությունները, ռասիզմի և այլատյացության ցանկացած դրսևորում` Եվրամիությունը հայտարարում է, որ դա ցանկացած երկրի ու կազմակերպության գերակայությունը պետք է լինի` անկախ գաղափարական և քաղաքական հայացքներից: «Ժամանակը չի մեղմում հանցագործությունների լրջությունը, և յուրաքանչյուրի պարտականությունն է կանխել այն հայտարարությունները, որոնք արդարացնում են անպատժելիությունը: Մենք պատասխան չենք ուզում: Մենք պահանջում ենք պատմական արդարություն»,- ասվում է Իսպանիայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter