Մյանմարում երկրաշարժ է գրանցվել
Այսօր Մյանմարում (Բիրմա) գրանցվել է ուժգին երկրաշարժ, որի զոհերի թիվը հասել է 75-ի: Ըստ երկրի լրատվամիջոցների` առնվազն 111 մարդ վնասվածքներ է ստացել: 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը գրանցվել է Չինաստանի, Թայլանդի և Լաոսի հետ Մյանմարի ունեցած սահմանների մոտակայքում:
Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կմ խորությամբ, այսինքն` երկրի մակերեսին շատ մոտ, ինչը կարող է մեծ ավերածություններ պատճառել:
Մյանմարի երկրաշարժը զգալիորեն ավելի թույլ էր, քան երկու շաբաթ առաջ Ճապոնիան պատուհասած երկրաշարժը, որը նաև ցունամի առաջացրեց և ատոմային աղետի մտավախությունների տեղիք տվեց: Այս օրերին Ճապոնիան պատուհասած, իրար հաջորդող աղետների պատճառով 10 հազար մարդ է զոհվել:
Մյանմարի` 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը համեմատում են անցյալ տարի Հաիթին պատուհասած, 7.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետ: Հաիթիի երկրաշարժից զոհվեցին ավելի քան 200 հազար, տուժեցին միլիոնավոր հաիթեցիներ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Լուսանկարը` AFP-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել