HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1800 կրակոց: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 20-ին, 21-ին և 25-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:   ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ բացի այլ հրաձգային զինատեսակներից, մարտի 24-ին և 25-ին ադրբեջանական ուժերը Մարտունու պաշտպանական ուղղությամբ կիրառել են նաև «ԱԳՍ» տիպի նռնականետեր` արձակելով ավելի քան 10 արկ: Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային գծի պահպանությունը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter