Հայերենի դասաժամերը կվերականգնվեն
Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանը և Դիմիտրի Շաշկինը երեկ Թբիլիսիում հուշագիր են ստորագրել, համաձայն որի` Վրաստանի հայկական դպրոցներում կվերականգնվեն հայերենի կրճատված դասաժամերը: Այս մասին «Հետքին» հայտնեց ՀՀ ԿԳ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ընթացող ուսումնական տարում հայերենի դասաժամերը Վրաստանում գործող հայկական դպրոցներում կրճատվել էին, իսկ նախարար Դ. Շաշկինը Հայաստան կատարած այցի ընթացքում խոստացել էր, որ հաջորդ ուսումնական տարվա համար հարցը կվերանայեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել